Հոդված 254. ԶՈՐԱՄԱՍԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԹՈՂՆԵԼԸ
Հոդված 254. ԶՈՐԱՄԱՍԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԹՈՂՆԵԼԸ
Պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնագլուխ թողնելը, ինչպես նաև զորամասից արձակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի տևողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով:
Նույն արարքները, եթե կատարել են սպան կամ ենթասպան տասն օրից ավելի տևողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի`
պատժվում են ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե ինքնագլուխ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով`
պատժվում են ազատազրկմամբ` մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
Ծանոթագրություն. - Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, ծառայությունից խուսափելու պահից հինգ օրվա ընթացքում մեղայականով զորամաս, ծառայության վայր կամ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում, ինչպես նաև, եթե այդ արարքները կատարվել են ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1974 թ. հունիսի 26-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1974 թ., N 11, հոդվ. 114, 1984 թ., N 14, հոդվ. 142, «դ» կետը վերցվել է 13.12.95 ՀՕ-27, խմբ. 07.03.01 ՀՕ-156 օրենքներ)