Հոդված 218. ԻՆՔՆԻՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ
Հոդված 218. ԻՆՔՆԻՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ
Ինքնիրավչությունը, այսինքն` օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինքնագլուխ կերպով իր իսկական կամ ենթադրյալ իրավունքի իրականացումը, որն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել քաղաքացիներին կամ պետական, կամ հասարակական կազմակերպություններին`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)