Հոդված 207.1. ՄԻԼԻՑԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ
Հոդված 207.1. ՄԻԼԻՑԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ
Միլիցիայի աշխատողին, կամ զինվորական ոստիկանին, ինչպես նաև զինծառայողին` հասարակական կարգի պահպանության գծով նրանց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ դիմադրություն ցույց տալը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Նույն գործողությունները, որ զուգորդված են եղել բռնության հետ, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հետ, ինչպես նաև բռնության միջոցով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով այդ անձանց ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1962 թ. ապրիլի 14-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1962 թ., N 11, հոդվ. 67, 1982 թ., N 24, հոդվ. 287, փոփ. 29.07.88, 19.05.94, 09.06.97)