Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 222. ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 222. ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ

Խուլիգանությունը, այսինքն` այն դիտավորյալ գործողությունները, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և արտահայտում են բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ`

պատժվում է տուգանքով` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարել է նախկինում խուլիգանության համար դատապարտված անձը, որի դատվածությունը չի մարվել կամ չի հանվել`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` մինչև նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Չարամիտ խուլիգանությունը, այսինքն` նույն գործողությունները, որոնք իրենց բովանդակությամբ աչքի են ընկել բացառիկ ցինիզմով կամ առանձին հանդգնությամբ կամ կապված են եղել իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարող հասարակության ներկայացուցչին կամ խուլիգանական գործողությունները խափանող այլ քաղաքացիներին դիմադրություն ցույց տալու հետ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Սույն հոդվածի առաջին կամ երրորդ մասով նախատեսված գործողությունները, եթե դրանք կատարվել են հրազենի կամ դանակի, կաստետի կամ այլ սառը զենքի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ կամ դրանց գործադրման փորձով`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1966 թ. օգոստոսի 31-ի, 1977 թ. ապրիլի 28-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1966 թ., N 18, հոդվ. 140, 1977 թ., N 8, հոդվ. 60, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97, 07.03.01 ՀՕ-156, 14.05.02 ՀՕ-344 օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։