Հոդված 265. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 265. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
ա) Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և կանխելու կամ ՀՀ-ի անվտանգությունը պաշտպանելու և ապահովելու մարտական հերթապահություն (մարտական ծառայություն) տանելու կանոնների խախտումը`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`
առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:
գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե ծանր հետևանքներ է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:
դ) Այս հոդվածի «ա» և «գ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են պատերազմի ժամանակ`
պատժվում են մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:
(«դ» կետը վերցվել է 13.12.95 ՀՕ-27 օրենք)
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թ. փետրվարի 25-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1965 թ., N 7, հոդվ. 52, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1984 թ., N 14, հոդվ. 142, 19.05.94 խմբագրությամբ)