Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 157.3. ԲԵՆԶԻՆԻ ԿԱՄ ՎԱՌԵԼԻՔԱՔՍՈՒՔԱՅԻՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 157.3. ԲԵՆԶԻՆԻ ԿԱՄ ՎԱՌԵԼԻՔԱՔՍՈՒՔԱՅԻՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ

Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողումը, հափշտակման նշանների բացակայության դեպքում, եթե այդ գործողությունը կատարել է նույնպիսի խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց դրա:

Նույնպիսի հանցագործության համար նախկինում դատված անձի կողմից կատարված նույն այդ գործողությունները`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքով` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1983 թ. սեպտեմբերի 28-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1983 թ., N 18, հոդվ. 223, փոփ. 03.12.96, 09.06.97)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։