Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 106. ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՎԱԶ ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՀԱՍՑՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 106. ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՎԱԶ ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՀԱՍՑՆԵԼԸ

Դիտավորությամբ նվազ ծանր մարմնական վնասվածք, այսինքն` այնպիսի մարմնական վնասվածք հասցնելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 105 հոդվածով նախատեսված հետևանքները, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում, կամ աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե դա կրել է տանջահարման կամ խոշտանգման բնույթ կամ կատարվել է իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարող տուժողի նկատմամբ, կամ էլ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1983 թ., N 24, հոդվ. 313)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։