Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 230.1. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՁԻԹԱԽԱՇԽԱՇ ԿԱՄ ԿԱՆԵՓ ՑԱՆԵԼԸ ԿԱՄ ԱՃԵՑՆԵԼԸ
Հոդված 230.1. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՁԻԹԱԽԱՇԽԱՇ ԿԱՄ ԿԱՆԵՓ ՑԱՆԵԼԸ ԿԱՄ ԱՃԵՑՆԵԼԸ
Ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաև կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացի սույն օրենսգրքի 230 հոդվածի առաջին մասում նշված տեսակներից, որ կրկին անգամ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
Նույն գործողությունները, որոնք կատարվել են սույն հոդվածի առաջին մասով, սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.1, 229.2 և 230 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:
(ընդունված է 23.10.87 խմբագրությամբ)