Հոդված 268.1. ԱՆՓՈՒՅԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 268.1. ԱՆՓՈՒՅԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ա) Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) վնաս է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`
առաջ է բերում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:
գ) Սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:
դ) Սույն հոդվածի «ա» և «գ» կետերով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտական պայմաններում`
պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1984 թ., N 14, հոդվ. 142, 19.05.94, 09.06.97, փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)