Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 128. ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԹՈՂՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 128. ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԹՈՂՆԵԼԸ

Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը, կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին պատշաճ հիմնարկներին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և նրան ինքը չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող և փոքրահասակության, զառամության, հիվանդության կամ ընդհանրապես իր անօգնականության հետևանքով ինքնապահպանության համար միջոցներ ձեռք առնելու հնարավորությունից զրկված անձին անօգնական թողնելն այն դեպքում, երբ հանցավորը հնարավորություն է ունեցել օգնելու տուժողին և պարտավոր էր հոգ տանել նրա մասին, կամ նրան ինքն է դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Այս հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, եթե դրա հետևանքով մահացել է տուժողը, կամ եթե այն առաջացրել է այլ ծանր հետևանքներ` պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։