Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Հոդված 22. ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ` ՄԱՀԱՊԱՏԻԺ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ` ՄԱՀԱՊԱՏԻԺ

Որպես բացառիկ պատժամիջոց` մինչև նրա լիակատար վերացումը, թույլատրվում է մահապատժի (գնդակահարության) կիրառում` «Պետական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում` պետական հանցագործությունների համար, դիտավորյալ սպանության համար պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենքներում ու սույն օրենսգրքի հոդվածներում նշված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ հատկապես նախատեսված առանձին դեպքերում` նաև մի քանի այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Մահապատժի չեն կարող դատապարտվել մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չդարձած անձինք և հանցագործություն կատարելու ժամանակ կամ դատավճիռն արձակվելու պահին հղի վիճակում գտնվող կանայք: Մահապատիժ չի կարող կիրառվել դատավճռի կատարման պահին հղի վիճակում գտնվող կնոջ նկատմամբ:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1962 թ. ապրիլի 14-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1962 թ., N 11, հոդվ. 66, 19.05.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։