Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 239. ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 239. ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Համաճարակային և այլ վարակիչ հիվանդությունները կանխելու և դրանց դեմ պայքարելու նպատակով սահմանված պարտադիր կանոնները խախտելը, եթե դա առաջացրել է կամ կարող էր առաջացնել վարակիչ հիվանդությունների տարածում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 04.06.91, 09.06.97 խմբագրությամբ)