Հոդված 112. ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 112. ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Բռնաբարությունը, այսինքն` սեռական հարաբերությունը ֆիզիկական բռնության, սպառնալիք գործադրելով, կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:
Բռնաբարությունը, որը զուգորդված է եղել սպանության սպառնալիքի կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի հետ, կամ կատարվել է նախկինում բռնաբարություն կատարած անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:
Բռնաբարությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ անչափահաս աղջկա բռնաբարությունը`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:
Բռնաբարությունը, որ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարությունը`
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1962 թ. փետրվարի 22-ի և 1980 թ. մայիսի 28-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1962 թ., N 7, հոդվ. 37, 1980 թ., N 10, հոդվ. 119)