Հոդված 179.1. ԱՌԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԿԵՐՊՈՎ ԳՆԱՑՔԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼԸ
Հոդված 179.1. ԱՌԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԿԵՐՊՈՎ ԳՆԱՑՔԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼԸ
Առանց անհրաժեշտության ինքնագլուխ կերպով գնացքը կանգ-արգելակով, օդային արգելակամագիստրալի անջատման միջոցով, կամ այլ եղանակով կանգնեցնելը, եթե դա առաջացրել է գնացքների նորմալ երթևեկության խանգարում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Նույն գործողությունները, եթե դրանք առաջացրել են մարդկանց հետ դժբախտ դեպքեր, շարժական կազմի խորտակում, վնասում, կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1963 թ. նոյեմբերի 11-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1963 թ., N 32, հոդվ. 205, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)