Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 73.1. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՄՔԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 73.1. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՄՔԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի ստեղծման համար կիրառվող հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, ապօրինաբար արտահանվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների բռնագրավմամբ:

Միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար կիրառվող հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից մինչև տասը տարի ժամանակով, ապօրինաբար արտահանվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների բռնագրավմամբ:

(լրաց. 03.12.96 օրենք)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։