Հոդված 218.2. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 218.2. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը, որն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ ծանր հետևանքներ է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:
Աղետի կամ տագնապի կեղծ ազդանշաններ հաղորդելը`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով:
(լրաց. 03.12.96, 09.06.97 օրենք)