Հոդված 196. ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ
Հոդված 196. ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ
Քննության ժամանակ, կամ դատարանում վկայի կամ տուժողի կողմից ակնհայտ սուտ ցուցմունք տալը, կամ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, ինչպես նաև թարգմանի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:
Նույն արարքները, որոնք զուգորդված են առանձնապես վտանգավոր պետական, կամ այլ ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ, կամ եթե կատարվել են շահադիտական նպատակով, կամ այլ ստոր դրդումներով, կամ զուգորդված են արհեստականորեն մեղադրանքի ապացույցներ ստեղծելու հետ`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1963 թ. հունվարի 12-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1963 թ., N 5, հոդվ. 52)