Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 178. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՈՒՂևՈՐՆԵՐ ԿԱՄ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 178. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՈՒՂևՈՐՆԵՐ ԿԱՄ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼԸ

Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներով շահ ստանալու նպատակով ուղևորներ կամ բեռներ փոխադրելը, կամ ավտոմեքենան նույն նպատակով ուրիշ անձանց հանձնելը, եթե դրանք կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն արարքները, եթե կատարվել են նույնպիսի հանցագործությունների համար նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով` ավտոմեքենայի բռնագրավումով, կամ առանց բռնագրավման:

Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են հանրօգուտ աշխատանքով չզբաղվող անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով` ավտոմեքենայի բռնագրավումով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1968 թ. դեկտեմբերի 26-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 2, հոդվ. 17, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։