Գլուխ VIII · ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 186. ԿԱՇԱՌՔ ՏԱԼԸ
Հոդված 186. ԿԱՇԱՌՔ ՏԱԼԸ
Կաշառք տալը`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:
Կաշառք տալը բազմիցս, կամ նախկինում կաշառքի համար դատված անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման և ազատազրկումը կրելուց հետո աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի:
Կաշառք տվող անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է, եթե նրա նկատմամբ տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալուց հետո կամովին հայտնել է պատահածի մասին:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1962 թ. փետրվարի 22-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1962 թ., N 7, հոդվ. 38)