Հոդված 217.1. ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 217.1. ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽԱԽՏԵԼԸ
Ազատազրկման վայրերից ազատված անձանց նկատմամբ ներքին գործերի մարմինների վարչական հսկողության կանոնադրությամբ նախատեսված կանոնները, հսկողությունից խուսափելու նպատակով` չարամտորեն խախտելը` եթե այն կատարվել է նույնպիսի խախտումների համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ վարչական տույժի ենթարկված անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամսից մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:
Հսկողության տակ գտնվողի կողմից բնակության վայրն ինքնագլուխ լքելը` վարչական հսկողությունից խուսափելու նպատակով, ինչպես և առանց հարգելի պատճառների որոշված ժամկետին ընտրված բնակության վայր այն անձի չժամանելը, որի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել ազատազրկման վայրից ազատվելիս`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1966 թ. օգոստոսի 31-ի հրամանագրով, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1966 թ., N 18, հոդվ. 140, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1983 թ., N 24, հոդվ. 310)