Հոդված 229.1. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ
Հոդված 229.1. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ
Թմրամիջոցներ հափշտակելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, կամ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, կամ այն անձի կողմից, որին նշված միջոցները վստահվել են ծառայական դիրքի կապակցությամբ կամ ի պահ են տրվել, ինչպես նաև սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.2 և 230 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով, գույքի բռնագրավումով կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց դրա:
Թմրամիջոցների հափշտակումը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ ավազակային հարձակման միջոցով, այլև թմրամիջոցների հափշտակումը խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով, գույքի բռնագրավումով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1975 թ. հունվարի 29-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1975 թ., N 2, հոդվ. 8)