Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրն է` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել քաղաքացիների անձը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը և ամբողջ պետական ու իրավական կարգը:
Այդ խնդրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը որոշում է, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցավոր և սահմանում է հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա պատիժները:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ.155, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94 խմբագրությամբ)