Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 114. ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ԿԱՄ ԱՐԲՈՒՆՔԻ ՉՀԱՍԱԾ ԱՆՁԻ ՀԵՏ
Հոդված 114. ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ԿԱՄ ԱՐԲՈՒՆՔԻ ՉՀԱՍԱԾ ԱՆՁԻ ՀԵՏ
Սեռական հարաբերությունը տասնվեց տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
Նույն արարքը, որ զուգորդված է եղել սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու հետ`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1965 թ. փետրվարի 25-ի և 1969 թ. հոկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1965 թ., N 7, հոդվ. 53, 1969 թ., N 21, հոդվ. 155)