Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 117. ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԿԱՄ ԱՐԲՈՒՆՔԻ ՉՀԱՍԱԾ ԱՆՁԻ ՀԵՏ ՓԱՍՏԱԿԱՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 117. ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԿԱՄ ԱՐԲՈՒՆՔԻ ՉՀԱՍԱԾ ԱՆՁԻ ՀԵՏ ՓԱՍՏԱԿԱՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Ամուսնական տարիքի չհասած անձի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը, կամ այդպիսի ամուսնական կենակցության բռնադատելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Արբունքի չհասած անձի հետ ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը, կամ այդպիսի ամուսնական կենակցության բռնադատելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։