Հոդված 119.1. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԻՑ և ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲՈՒԺՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ: ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԹԱՔՑՆԵԼԸ
Հոդված 119.1. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԻՑ և ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲՈՒԺՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ: ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԹԱՔՑՆԵԼԸ
Բժշկական ստուգումից այն անձանց խուսափելը, որոնց վեներական հիվանդությամբ տառապելու մասին բավարար տվյալներ կան, եթե այն կատարվել է նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Բուժումից այն անձանց խուսափելը, որոնք շփման մեջ են գտնվել վեներական հիվանդությամբ տառապողի հետ և պրոֆիլակտիկ բուժման կարիք ունեն, եթե այն կատարվել նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Վեներական հիվանդությամբ տառապող հիվանդների կողմից վարակի աղբյուրը թաքցնելը, ինչպես նաև իրենց հետ շփման մեջ գտնված վեներական հիվանդությամբ վարակելու վտանգ առաջացնող անձանց թաքցնելը, եթե այն կատարվել է նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1978 թ. հոկտեմբերի 25-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1978 թ., N 20, հոդվ. 240, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)