Հոդված 120. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԱԲՈՐՏ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 120. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԱԲՈՐՏ ԿԱՏԱՐԵԼԸ
Բժշկի կողմից ապօրինաբար աբորտ կատարելը`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով մինչև երեք տարի ժամանակով:
Բարձրագույն բժշկական կրթություն չունեցող անձի կողմից աբորտ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:
Այս հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, եթե կատարվել են բազմիցս, կամ առաջացրել են տուժողի մահը, կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)