Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 124. ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԿԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 124. ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԿԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ

Անչափահաս երեխաների համար դատարանի վճռով կամ ժողովրդական դատավորի որոշմամբ նշանակված ապրուստի միջոցի (ալիմենտի) վճարումից ծնողների չարամտորեն խուսափելը, կամ նրանց խնամքի տակ գտնվող չափահաս, բայց անաշխատունակ զավակներին պահելուց խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, ծնողական իրավունքների զրկումով, կամ առանց ծնողական իրավունքների զրկման:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1986 թ. մարտի 26-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1986 թ., N 5, հոդվ. 38)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։