Հոդված 130. ԱՌևԱՆԳԵԼԸ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 130. ԱՌևԱՆԳԵԼԸ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ
Մասնավոր անձի կողմից որևէ մեկին առևանգելը կամ ապօրինաբար ազատությունից զրկելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
Նույն արարքը, որ կատարվել է`
1) շահադիտական կամ այլ ստոր դրդումներով,
2) մինչև տասնվեց տարեկան անչափահասների նկատմամբ,
3) մեկից ավելի անձանց նկատմամբ,
4) կրկին անգամ կամ մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից,
5) տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կամ նրան ֆիզիկական տանջանքներ պատճառելու, ինչպես նաև տուժողին կամ նրա մերձավորներին սպանելու սպառնալիքի կամ ծանր վնաս պատճառելու հետ զուգորդված`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա և արտաքսումով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց արտաքսման:
Նույն արարքը, եթե դա հանգեցրել է տուժողի մահվան կամ այլ ծանր հետևանքի`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասներկու տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1986 թ. հունվարի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1986 թ., N 2, հոդվ. 8)