Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 133. ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԿԱՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 133. ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԿԱՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ

Քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամի, նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք`

1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով.

2) զուգորդվել են բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով.

3) կատարվել են ծառայողական կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.95, 19.03.99 ՀՕ-287 օրենք)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։