Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 152.1. ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՂԱՎԱՂԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 152.1. ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՂԱՎԱՂԵԼԸ

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվություններն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելը, որոնք կատարվել են կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 1982 թ., N 24, հոդվ. 287, 03.12.96 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։