Հոդված 155.3. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՄ ՆՐԱ ԼԻԱԶՈՐԱԾ ԱՆՁԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԲԱՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Արժեթղթեր թողարկողի կամ նրա կողմից լիազորված անձի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից, առանց պետական լիազորված մարմնում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման, արժեթղթերի ազատ շրջանառություն կամ բաց տեղաբաշխում իրականացնելը, որը կատարվել է կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:
(լրաց. 03.12.96 օրենք)