Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 159.1. ԿԵՂԾԱԾ ԳԻՆԻ ԿԱՄ ԿԵՂԾԱԾ ԿՈՆՅԱԿ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ
Հոդված 159.1. ԿԵՂԾԱԾ ԳԻՆԻ ԿԱՄ ԿԵՂԾԱԾ ԿՈՆՅԱԿ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ
Շաքարից կամ այլ սննդամթերքներից կեղծած գինի պատրաստելը, ինչպես նաև կեղծած կոնյակ պատրաստելը և դրանց վաճառքը`
պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նույն արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև յոթ տարի ժամանակով` գույքի բռնագրավմամբ:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թ. դեկտեմբերի 5-ի և 1987 թվականի սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1985 թ., N 23, հոդվ. 307)