Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 161. ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐԱՆԻՇԵՐ և ՈՒՂԵՏՈՄՍԵՐ ԿԵՂԾԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 161. ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐԱՆԻՇԵՐ և ՈՒՂԵՏՈՄՍԵՐ ԿԵՂԾԵԼԸ

Փոստային նամականիշեր և փոստային այլ վճարանիշեր կամ միջազգային պատասխանական կտրոններ կեղծելը, այլև կեղծած փոստային նամականիշեր և փոստային այլ վճարանիշեր, կամ միջազգային պատասխանական կտրոններ օգտագործելը կամ շրջանառության մեջ դնելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:

Որպես արհեստ փոստային կեղծած վճարանիշեր, կեղծած տոմսեր, կամ ուղեվորների երթևեկության, կամ բեռների փոխադրման այլ փաստաթղթեր պատրաստելը, կամ դրանց իրացնելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։