Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 162.4. ՀԱՐԿԱՅԻՆ և ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՄ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 162.4. ՀԱՐԿԱՅԻՆ և ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՄ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼԸ

Հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելը կամ հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների` հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունների հարկադիր կատարմանն ուղղված միջոցառումների ընթացքում վճարամիջոցները և առկա ակտիվներն այլ նպատակներով տնօրինելը կամ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց այլ ձևով չարամտորեն խուսափելը, եթե գանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

(ընդունված է 11.05.92, խմբ. 23.06.97, 25.10.00 ՀՕ-103 օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։