Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 165. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 165. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Անասնաբուժական կանոնների խախտումը, որն առաջացրել է անասունների համաճարակի տարածում կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)