Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 166. ԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 166. ԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարելու համար սահմանված կանոնների խախտումը, որը ծանր հետևանքներ է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(09.06.97 խմբագրությամբ)