Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 172. ԸՆԴԵՐՔԸ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ և ՈՍԿԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 172. ԸՆԴԵՐՔԸ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ և ՈՍԿԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Առանձին քաղաքացիների կողմից ընդերքը շահագործելու կանոնների, ինչպես նաև երկրի ընդերքից նրանց հանած ոսկին կամ այլ թանկարժեք մետաղները, կամ թանկարժեք քարերը պետությանը հանձնելու կանոնների խախտումը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով` ձեռք բերվածի բռնագրավումով:

Նույն արարքը, որը խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել պետությանը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` ձեռք բերվածի և գույքի բռնագրավումով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։