Հոդված 175. ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԱՆՍԱՐՔ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՂՆԵԼԸ
Հոդված 175. ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԱՆՍԱՐՔ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՂՆԵԼԸ
Ակնհայտ տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցներ շահագործման թողնելը, կամ դրանց շահագործման, երթևեկության անվտանգության ապահովող կանոնների այլ կոպիտ խախտումն այն անձի կողմից, որը պատասխանատու է տրանսպորտի միջոցների տեխնիկական վիճակի կամ շահագործման համար, եթե դա առաջացրել է սույն օրենսգրքի 173 հոդվածում մատնանշված հետևանքները`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով` տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի կամ շահագործման համար պատասխանատվության հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց դրա:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1974 թ. մայիսի 22-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի, 1985 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1974 թ., N 10, հոդվ. 97, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 23, հոդվ. 307, 02.07.91, 09.06.97 խմբագրությամբ)