Հոդված 175.1. ՀԱՐԲԱԾ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼ ԹՈՒՅԼ ՏԱԼԸ
Հոդված 175.1. ՀԱՐԲԱԾ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼ ԹՈՒՅԼ ՏԱԼԸ
Հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալն այն անձի կողմից, որը պատասխանատու է տրանսպորտային միջոցների շահագործման համար, եթե դա առաջացրել է սույն օրենսգրքի 173 հոդվածում նշված հետևանքները`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով` տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատվության հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1985 թ., N 23, հոդվ. 307, 02.07.91, 09.06.97 խմբագրությամբ)