Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 176.2. ՀԱՐԲԱԾ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 176.2. ՀԱՐԲԱԾ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼԸ

Տրանսպորտային միջոցը հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող անձի կողմից վարելը, որ մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, վարորդին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով երեքից մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն արարքը, որ կատարվել է սույն հոդվածում նախատեսված հանցագործության համար նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, վարորդին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով հինգ տարի ժամանակով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1968 թ. դեկտեմբերի 26-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1973 թ. հուլիսի 4-ի և 1985 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969թ., N 2, հոդվ. 17, 1973 թ., N 13, հոդվ. 110, 1985 թ., N 23, հոդվ. 307, 02.07.91, 09.06.97)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։