Հոդված 180. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՓԱԽՑՆԵԼԸ
Հոդված 180. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՓԱԽՑՆԵԼԸ
Տրանսպորտային միջոցներ փախցնելը, առանց դրանք հափշտակելու նպատակի`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, կամ առաջացնում է հասարակական ներգործության միջոցների կիրառում:
Նույն արարքը, որ կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կամ հարբած վիճակում, այլև եթե զուգորդվել է տուժողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
Ավտոտրանսպորտային միջոցներ, կամ այլ ինքնագնաց մեքենաներ փախցնելը, որը զուգորդված է տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ` պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1980 թ. հոկտեմբերի 29-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1985 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1980 թ., N 20, հոդվ. 215, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 23, հոդվ. 307, 09.06.97 խմբագրությամբ)