Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 182. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔՆ Ի ՉԱՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 182. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔՆ Ի ՉԱՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերի դիտավորյալ կերպով օգտագործելը, եթե դա կատարվել է շահադիտական կամ այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով և էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել պետական կամ հանրային շահերին, կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով:

Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը, եթե այն ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև ութ տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Այս գլխի հոդվածներում հիշատակված պաշտոնատար անձինք ասելով հասկացվում են այն անձինք, ովքեր մշտապես կամ ժամանակավորապես իշխանության ներկայացուցիչների ֆունկցիաներ են իրականացնում, ինչպես նաև ովքեր մշտապես կամ ժամանակավորապես պաշտոններ են վարում պետական կամ հասարակական հիմնարկներում, կազմակերպություններում կամ ձեռնարկություններում` կապված կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական պարտականությունների կատարման հետ, կամ նշված հիմնարկներում, ձեռնարկություններում կամ կազմակերպություններում այդպիսի պարտականություններ են կատարում հատուկ լիազորությամբ:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 03.12.96, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։