Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 183. ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 183. ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ

Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից դիտավորյալ կերպով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս օրենքով նրան վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից, եթե այն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել պետական կամ հասարակական շահերին, կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով:

Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, եթե այն զուգորդվել է բռնության, զենք գործադրելու, կամ տուժողի համար տանջալից և նրա անձնական արժանապատվությունը վիրավորող գործողությունների հետ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հայրուրապատիկի չափով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 03.12.96, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։