Գլուխ IX · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 191.1. ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Հոդված 191.1. ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Կոնկրետ գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու կամ անօրինական դատավճռի, վճռի կամ որոշման կայացման հասնելու նպատակով դատավորների կամ ժողովրդական ատենակալների վրա ներգործելը, անկախ դրա եղանակից`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Նույն գործողությունները, որ կատարվել են պաշտոնեական դիրքի օգտագործումով`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:
(ընդունված է 01.07.91, փոփ. 09.06.97)