Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 198. ՎԿԱՅԻՆ ԿԱՄ ՏՈՒԺՈՂԻՆ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՆ, ԿԱՄ ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԵՂԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒՆ ՀԱՐԿԱԴՐԵԼԸ, ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՇԱՌԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 198. ՎԿԱՅԻՆ ԿԱՄ ՏՈՒԺՈՂԻՆ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՆ, ԿԱՄ ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԵՂԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒՆ ՀԱՐԿԱԴՐԵԼԸ, ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՇԱՌԵԼԸ

Վկային, տուժողին կամ փորձագետին դատարանում, կամ նախաքննություն, կամ հետաքննություն կատարելիս սուտ ցուցմունքներ, կամ կեղծ եզրակացություն տալուն հարկադրելը, որ կատարվում է այդ անձանց, կամ նրանց մերձավորների սպանության, բռնության, գույքի ոչնչացման սպառնալիքի միջոցով, ինչպես նաև վկային, տուժողին կամ փորձագետին կաշառելը` սրանց կողմից սուտ ցուցմունքներ, կամ կեղծ եզրակացություն տալու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Բռնության կիրառումը որպես միջոց` հարկադրելու վկային, կամ տուժողին սուտ ցուցմունքներ տալու, փորձագետին` կեղծ եզրակացություն տալու`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։