Գլուխ IX · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 199. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ
Հոդված 199. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ
Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)