Հոդված 203.3. ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ՉՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ
Հոդված 203.3. ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ՉՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ
Ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի օրինական պահանջներին ազատազրկման վայրում պատիժը կրող անձի չարամտորեն չհնազանդվելը կամ ադմինիստրացիայի ֆունկցիաներն իրականացնելիս նրան այլ ձևով ընդդիմանալը, եթե այդ անձը պատիժը կրելու ռեժիմի պահանջների խախտման համար տարվա ընթացքում ենթարկվել է տույժի խցային տիպի շենք (մենախուց) տեղափոխելու ձևով, կամ փոխադրվել է բանտ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
Նույն գործողությունները, որոնք կատարել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստը կամ ծանր հանցագործության համար դատապարտված անձը` պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1983 թ., N 24, հոդվ. 310)