Անցնել բովանդակությանը
Գլուխ X · ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 206.3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏՈՂ ԽՄԲԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 206.3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏՈՂ ԽՄԲԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ

Խմբային այնպիսի գործողություններ կազմակերպելը, ինչպես նաև դրանց ակտիվորեն մասնակցելը, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, կամ զուգորդված են իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին բացահայտորեն չհնազանդվելու հետ, կամ առաջ են բերել տրանսպորտի, պետական կամ հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատանքի խանգարում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1966 թ. սեպտեմբերի 29-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1966 թ., N 19, հոդվ. 152, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։