Անցնել բովանդակությանը
Գլուխ X · ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 207. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 207. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ

Իշխանության ներկայացուցչին` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, կամ հասարակական կարգի պահպանման պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին դիմադրելը, կամ նրանց ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որ կատարվել է բռնություն գործադրելով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև չորս տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։