Հոդված 21. ՊԱՏԺԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 21. ՊԱՏԺԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ հիմնական պատիժները`
1) ազատազրկում.
2) աքսոր.
3) արտաքսում.
4) ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման.
5) որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում.
6) տուգանք.
7) պաշտոնանկություն.
8) պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը.
9) հասարակական պարսավանք:
Ժամկետային ծառայության զինվորական ծառայողների նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ` կարգապահական գումարտակ ուղարկելու ձևով:
Թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ զբաղվող անձանց կամ այլ պորտաբույծ կյանք վարող, ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց չարամտորեն խուսափող, ինչպես նաև անձնագրային սիստեմի կանոնները խախտող անձանց նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ` դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով:
Բացի հիմնական պատիժներից, դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ լրացուցիչ պատիժները`
գույքի բռնագրավում.
զինվորական կամ հատուկ կոչումից զրկում.
ծնողական իրավունքներից զրկում:
Աքսորը, արտաքսումը, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, տուգանքը, պաշտոնանկությունը, պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը կարող են կիրառվել որպես հիմնական և լրացուցիչ պատիժներ:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 25.12.87 խմբագրությամբ)